Ինձ համար դժվար է նրան հիշել անցյալով․ Օր ու արև չտեսած օրերի և սիրառատ թովչանքի մասին․ Լիլի Հովեր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինձ համար դժվար է նրան հիշել անցյալով․ Օր ու արև չտեսած օրերի և սիրառատ թովչանքի մասին․ Լիլի Հովեր


Հաղորդավարուհի Լիլի Հովերն այն հայտիներից է, ով հազվադեպ է խոսում իր անձնական կյանքի և անցած ճանապարհի ամսին: Սակայն օրերս իր հարցազրույցում Լիլին առաջին անգամ խոսել է կյանքի մեծագույն կորստի մասին: Լիլին տարեդարձը նշելու էր մեկնել Իսպանիա, սակայն հաջորդ օրը մահացավ նրա տատիկը, որին Լիլին առանձնահատուկ սիրով էր սիրում:

 
 «Ես դուրս էի եկել զբոսնելու, և կարծես ֆիլմից մի հատված լիներ: Իմ տատիկն ինձ համար պաշտելի մարդ է, և ես շարունակում եմ նրա մասին ներկա ժամանակով խոսել, որովհետև ինձ համար դժվար է նրան հիշել անցյալ ժամանակով: Ես ստացա sms հաղորդագրություն, որտեղ ինձ ցավակցում էին: Նրա համար, որ իմ ընտանիքն ինձ չէր տեղեկացրել տատիկիս մահվան մասին, ես լռեցի մոտ 1 շաբաթ և ոչ մեկի հետ այլևս չխոսեցի մինչև ինքս հաղթահարեցի այդ ցավը: Երբ վերադարձա, մեծ քույրս երաժշտություն էր լսում, ես նրան նախատեցի դրա համար, որ ինչպես կարելի է այս սգի մեջ երաժշտություն լսել, և նա մեծին հատուկ իր խոսքն ասաց, ասաց, որ մեր տատը սիրում էր կյանքը, երգն ու երաժշտությունը, և մենք չենք կարող անընդհատ սգի մեջ ապրել:

 Դա ինձ իրոք ոգևորեց, բայց իմ մեծ մայրը միշտ ինձ հետ է իր խորհուրդներով, գիտելիքներով, իր իմաստությամբ, և համարում եմ, որ ես իմ տատին պարտաան եմ այս կյանքում իր արածի համար:
Նրա հեռանալով պակասեց մանկությունս: Հենց էդ պահին հասկացա, որ մեծացա: Չէի պատկերացնում, որ նա երբևէ պետք է մահանա, գիտեի՝ տատս հավերժ է»,- անկեղծացել է Լիլին:

Վերջինիս խոսքով՝ իր մանկության ամենաջերմ հիշողությունները կապված են իր տատիկի հետ:
«Կարոտում եմ նրա հետ կապված ամեն ինչ, կարծում եմ՝ դա անսփոփ կարոտ է: Ցավ էի զգում, որ չեմ կարողացել այդ պահին նրա ձեռքը բռնել, որովհետև երբ նա առողջական խնդիրներ էր ունենում, ամենաշատը այդ պահին նա իմ կարիքն ուներ: Ես նեղացել էի իմ բարեկամներից, որ նրանք ինձ հեռու էին պահել այդ վշտից»: