Ստեֆան Հայրապետյանը «Եվրատեսիլ 2022» մրցույթում կներկայացնի Էստոնիան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ստեֆան Հայրապետյանը «Եվրատեսիլ 2022» մրցույթում կներկայացնի Էստոնիան




Երգիչը Stefan-ը (Ստեֆան Հայրապետյան) Էստոնիան կներկայացնի «Եվրատեսիլ 2022» մրցույթում։ Արտիստը ժյուրիի գնահատականների եւ քվեարկության արդյունքում հաղթել է «Eesti Laul-2022» ազգային ընտրության փուլը։ «Hope» երգը կհնչի Թուրինում կայանալիք «Եվրատեսիլ 2022»-ի բեմում։

 
 Երկրորդ տեղը զբաղեցրել է «Minimal Wind ft. elisabeth tiffany» խումբը, երրորդը՝ Elysa-ն։

«Եվրատեսիլ 2022» 66-րդ մրցույթը տեղի կունենա Թուրինում (Իտալիա)․ «Måneskin» խումբը «Zitti e buoni» երգով հաղթել է նախորդ տարվա մրցույթում, որն անցկացվում էր Ռոտերդամում՝ Նիդերլանդներ։ Մինչ այդ Իտալիան «Եվրատեսիլը» հյուրընկալել է 1965 եւ 1991 թվականներին։


Լուսանկարը՝ Kairit Leibold/ERR