Հեյթի պատճառով ուկրաինացի երգչուհին հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ»-ին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հեյթի պատճառով ուկրաինացի երգչուհին հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ»-ին




Ուկրաինացի երգչուհի Ալինա Պաշը հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին այն բանից հետո, երբ նրա հասցեին սպառնալիքներ են հնչեցրել։ Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։

«Ես չեմ ուզում այս վիրտուալ պատերազմն ու հեյթը։ Գլխավոր պատերազմն այժմ արտաքին պատերազմն է, որն իմ երկիր է եկել 2014 թվականին։ Ես չեմ ցանկանում այլեւս լինել այս կեղտոտ պատմության մեջ։ Ծանր սրտով ես հանում եմ «Եվրատեսիլ»-ում Ուկրաինայի ներկայացուցչի իմ թեկնածությունը։ Շատ եմ ցավում», - գրել է նա։ Երգչուհին շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աջակցում են նրան։

Ավելի վաղ Ալինա Պաշին մեղադրել էին 2015թ․-ին Ղրիմ ուղեւորվելու մասին Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության տեղեկանքը կեղծելու մեջ: Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Անդրեյ Դեմչենկոն UNN-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Ալինան սահմանի օրինական հատման մասին տեղեկանք չի տրամադրել:


Լուսանկարը՝ УНИАН