Համացանցում բացառիկ տեսանյութ է հայտնվել, որում երևում է Հասմիկ Խոջյանի ընտրյալի դեմքը, ում դերասանուհին երբեք ցույց չէր տալիս - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Համացանցում բացառիկ տեսանյութ է հայտնվել, որում երևում է Հասմիկ Խոջյանի ընտրյալի դեմքը, ում դերասանուհին երբեք ցույց չէր տալիս




EXCLUSIVElife.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր դերասանուհի Հասմիկ Խոջյանի հարսանիքն է:

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է Հասմիկի ընտրյալի դեմքը, ում նա մինչ այժմ թաքցնում էր:

Նշենք, որ Հասմիկն ու սիրելին նշանվել են նախորդ տարի մարտի 30–ին՝ Հասմիկի 26–ամյակի օրը։

 
 Սակայն անգամ նշանադրությունից հետո էլ Հասմիկը ցույց չէր տալիս կողակցին, իսկ լուսանկարների ժամանակ փակում էր նրա դեմքը:

 
 Դերասանուհու խոսքով՝ ինքը չէր ցանկանում հանրայնացնել նրան ու իր անձնական կյանքը:

 
 «Սիրելիս հանրային մարդ չէ, չի սիրում հանրային կյանքը, իսկ ես հարգում եմ նրա բոլոր որոշումները»,- իր հարցազրույցներից մեկում ասել է դերասանուհին:

Զույգը միասին է մոտ երեք տարի։