«Օսկար 2022». հայտնի է տարվա լավագույն ֆիլմը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Օսկար 2022». հայտնի է տարվա լավագույն ֆիլմը




«Օսկար» կինոմրցանակաբաշխության ընթացքում լավագուն ֆիլմ է ճանաչվել «CODA․ խուլ ծնողների երեխան» ժապավենը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։



«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված էր տասը ժապավեն՝ Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանությունը», Դենի Վիլնեւի «Դյունան», Ռյուսուկե Համագուտիի «Նստիր իր մեքենայի ղեկինը», Քեննեթ Բրանի «Բելֆաստը», Ադամ Մաքքեյի «Մի նայեք վերեւը», Սթիվեն Սփիլբերգի «Ուեսթսայդյան պատմություն» մյուզիքլը, Փոլ Թոմաս Անդերսոնի «Մատուտակով պիցցան», մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Մղձավանջների արահետը», Ռեյնալդո Մարկուս Գրինի «Ռիչարդ արքա» ժապավենները։

Ամենաշատ մրցանակների է արժանացել Դենի Վիլնեւի «Դյունա» ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել է Թիմթոի Շալամեն։ Ժապավենը մրցանակների է արժանացել «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օրիգինալ սաունդքրեք», «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք», «Լավագույն ձայն», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում։



«Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկարի» է արժանացել Ուիլ Սմիթը «Ռիչարդ արքա» ֆիլմում կատարած դերի համար։ Հոլւվուդյան աստղը երրորդ անգամ էր առաջադրվում մրցանակին եւ առաջին անգամ հաղթանակ է տարել։ Մրցանակին հավակնում էին նաեւ Խավիեր Բարդեմը («Ռիկարդոյի դերում»), Բենեդիկտ Քեմբերբետչը («Շան իշխանությունը»), Էնդրյու Հարֆիլդը («Տիկ-տակ․․․ Բում») եւ Դենզել Վաշինգթոնը («Մակբեթի ողբերգությունը»)։



Հայտնի երգչուհի եւ հեղինակ Բիլի Այլիշը «Օսկար» է ստացել Ջեյմս Բոնդի մասին «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի համար գրված երաժշտության համար։ Նրա հետ մրցանակը ստացել է համահեղինակը՝ Այլիշի եղբայր Ֆինեաս Օ՛Քոնելը։

ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխությունն անց է կացվում Հոլիվուդի «Dolby Theatre»-ում։ Հաղորդավարներն են դերասանուհիներ Էմի Շումերը, Ռեջինա Հոլը եւ Վանդա Սայքսը։ Մրցանակաբաշխության հանձնումն անց է կացվում «Կինոյի սիրահարները միասին» նշանաբանի ներքո։

Լուսանկարը՝ Jordan Strauss/Invision /AP