Անծանոթը ներխուժել է Դրեյքի տուն և հայտարարել, որ Դրեյքն իր հայրն է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անծանոթը ներխուժել է Դրեյքի տուն և հայտարարել, որ Դրեյքն իր հայրն է



Անհայտ տղամարդը ներխուժել է ռեփեր Դրեյքի առանձնատուն։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Ոստիկանության աշխատակիցները Բևերլի Հիլզում գտնվող երաժշտի տուն են ժամանել այն բանից հետո, երբ աշխատակիցը տեսել է ինչ-որ մեկին լողավազանի մոտ: Իրավապահ մարմինները ձերբակալել են 23-ամյա մի երիտասարդի, ով պնդել է, որ 35-ամյա Դրեյքն իր հայրն է։ Ինքը՝ ռեփերը, դեպքի ժամանակ տանը չի եղել։

Ավելի վաղ Դրեյքը հաստատել էր շվեդական ոստիկանության կողմից իրեն կալանավորելու մասին ենթադրությունները՝ Instagram-ում հրապարակելով ոստիկանության տեղեկատվական թերթիկը։