Երիտասարդական ԱԱ․ Մուշեղ Մկրտչյանը կամային հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երիտասարդական ԱԱ․ Մուշեղ Մկրտչյանը կամային հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ




Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին մրցումային օրը եզրափակիչի ուղեգիր նվաճեց 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը։

Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը կամային հաղթանակ տարավ ղրղզ Մուխամադ Աբդուլաևի նկատմամբ (2-2): 0-2 հաշվի ժամանակ Մկրտչյանը վերջին վայրկյաններին հավասարեցրեց հաշիվն ու հաղթեց։

Նախորդ 2 գոտեմարտերում հայ ըմբիշն ուժեղ էր գտնվել թուրք Կիմի Կապելից (9-0) և ադրբեջանցի Սոսլան Տիգիևից (11-2)։

Օգոստոսի 16-ին կայանալիք եզրափակիչում Մուշեղ Մկրտչյանի մրցակիցը կլինի իրանցի Սոբհան Յարին:


Օգոստոսի 15-ին մրցագորգ էր դուրս եկել Հայաստանի ևս 4 ըմբիշ։

70 կգ քաշային Հայկ Պապիկյանը կիսաեզրափակիչում պարտվել էր ԱՄՆ-ը ներկայացնող Միտչել Մեսենբրինկին ու կպայքարի բրոնզե մեդալի համար:

Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) որակավորման փուլում 0-6 հաշվով պարտվել էր թուրք Էրեն Գիդակին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Խաչատրյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար։ Օգոստոսի 16-ին նա սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Ուկրաինայի ներկայացուցիչ Դավիդ Մչեդլիձեի հետս իսկ հաղթանակի դեպքում բրոնզե մեդալը կվիճարկի իրանցի Համիդ Ազարպիրայի հետ։

Հարություն Հովհաննիսյանը (57 կգ) պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 4։12 հաշվով պարտվել էր թուրք Տոլգա Օզբեկին։

Արթուր Սարդարյանը (65 կգ) որակավորման փուլում ժամանակից շուտ 3։13 հաշվով պարտություն էր կրել Ճապոնիայի ներկայացուցիչ Յոշինոսուկե Աոյագիից։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Հայկ Աբրահամյանը (61 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Գուրգեն Սիմոնյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 16-ին։