Լրահոս

«Արարատի» նոր մարզաշապիկը




Երևանի «Արարատը» ներկայացրել է նոր համազգեստը 2022/23 մրցաշրջանի համար։

«AWI International-ի տարբերանշանը վերադառնում է «Արարատի» մարզաշապիկին՝ որպես տիտղոսային հովանավոր։ Առաջիկա օրերին այն հնարավոր կլինի ձեռք բերել Arena Sport խանութում, իսկ ավելի ուշ կլինի նաև օնլայն վաճառք»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանի Պրեմիեր լիգայի 7 տուրերից հետո «Արարատը» 8 միավորով 7-րդն է։ Հաջորդ տուրում թիմի մրցակիցը ԲԿՄԱ-ն է։