Տոնածառի լույսերի վարում, տոնական համերգ, կարմիր գորգ և վիճակահանություն. կայացել է «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տոնածառի լույսերի վարում, տոնական համերգ, կարմիր գորգ և վիճակահանություն. կայացել է «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը




«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի մասնակից բոլոր 16 պետության ներկայացուցիչներն արդեն Հայաստանում են:

Մասնակիցների հովանու ներքո և մասնակցությամբ կայացել է Հանրապետության Հրապարակի գլխավոր տոնածառի լույսերի միացումը, որին նախորդել էր երեխաների համար հեքիաթային մյուզիքլը, որի գլխավոր դերակատարներն էին դերասանուհիներ Անի Խաչիկյանը և Անի Լուպեն:



«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողության հաղորդավարներն էին 2011 թ-ին մրցույթում Հայաստանը ներկայացրած Դալիթան, հեռուստառադիոհաղորդավար Համլետ Առաքելյանը և «Եվրատեսիլ 2014»-ում Հայաստանի պատվիրակ Արամ mp3-ն:

Տոնածառի լույսերի միացումից հետո համերգային ծրագրով ելույթ են ունեցել Հայաստանը տարբեր տարիներին ներկայացրած երգիչներն ու խմբերը:

Մասնակիցները քայլել են կարմիր գորգով, իսկ հետագայում մասնակցել վիճակահանության: Նշենք, որ Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 15-րդ համարի ներքո: