Այսօր Էվելինա Շահիրյանի հարսանիքն է

Այսօր դերասանուհի Էվելինա Շահիրյանի ու ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հարսանիքն է։ Դերասանուհու ինստագրամյան էջում հայտնվել են արարողությունից որոշ կադրեր։
Story բաժնում հրապարակած տեսանյութերում հարսնացուն ցուցադրել է իր բարձր տրամադրությունն ու գեղեցիկ զգեստը։ Էվելինան կրում է փքված թեւքերով եւ լայն շրջազգեստով նուրբ հանդերձանք, որը շեշտում է նրա բաց ուսերն ու պարանոցը։ Նրա կողքին են նաեւ տատիկը՝ Էվելինա Շահիրյանը, Նաիրա Շահիրյանը, մյուս ազգականներն ու ընկերները։
Հիշեցնենք, որ օրերս կայացել էր դերասանուհու Bride-To-Be միջոցառումը, որին ներկա են եղել նաեւ նրա հայտնի գործընկերուհիները։
Հավելենք, որ Էվելինայի ընտրյալը՝ Հովհաննեսը, դերասանուհուն անակնկալ առաջարկություն էր արել մայիսին՝ «Լավ Էլի» բենդի համերգի ժամանակ։