«Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը


«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը: Այս մասին հայտարարվել է՝ Առաջին ալիքի «Լավ երեկո » հեռուստաշոուի ընթացքում:

Նշենք, որ ավելի վաղ մրցույթի հայաստանյան պատվիրակի հավանական թեկնածուների շարքում ակտիվորեն շրջանառվում էր Սրբուկի անունը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում՝ մայիսի 14-ին և 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին։

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգի մրցույթ։ Առաջարկվող երգն անհրաժեշտ է ուղարկել selection@armtv.com էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2019թ.-ի հունվարի 10-ը: