Շիրվանզադեի «Քաոս»-ը կներկայացվի հեռուստաֆիլմով՝ Խորեն Լևոնյանի, Սոս Ջանիբեկյանի, Մկրտիչ Արզումանյանի և այլոց մասնակցությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շիրվանզադեի «Քաոս»-ը կներկայացվի հեռուստաֆիլմով՝ Խորեն Լևոնյանի, Սոս Ջանիբեկյանի, Մկրտիչ Արզումանյանի և այլոց մասնակցությամբ



Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը կներկայացվի հեռուստաֆիլմի ձևով. Առաջին ալիքի եթերում ցուցադրվելիք 16 մասանի հեռուստաֆիլմում կներկայանան՝ Խորեն Լևոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շաքե Թուխմանյանը, Ստեփան Ղամբարյանը, Աննա Եգոյանը և այլք:
Ֆիլմի ռեժիսոր Հայկ Կբեյան: Հեռուստաֆիլմի սցենարի հեղինակը դրամատուրգ Անահիտ Աղասարյանն է, պորդյուսերները՝ Արման Միտոյանն ու Սերժ Նալբանդյանը: Ռեժիսորը նշեց, որ «Քաոս» աշխատանքային վերնագրով հեռուստաֆիլմում ի տարբերություն համանուն վեպի, 19-րդ դարի Բաքուն փոխարինվել է 21-րդ դարի Երևանով, իսկ իրադարձություններն ու հերոսները չեն փոխվել: