Զիդանը «Ռեալի» հետ ամենաշատ հաղթանակ տարած 2-րդ մարզիչն է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Զիդանը «Ռեալի» հետ ամենաշատ հաղթանակ տարած 2-րդ մարզիչն է



Զինեդին Զիդանի համար Մադրիդի «Ռեալի» ղեկին «Էյբարի» նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակը 90-րդն է եղել Իսպանիայի առաջնությունում:

Այդ ցուցանիշով նա Արքայական ակումբի մարզիչների ցանկում 2-րդ տեղն է բարձրացել՝ շրջանցելով Լեո Բենհակերին: Առաջին տեղում 257 հաղթանակով Միգել Մունյոսն է:

Իսկ «Ռեալի» համար այդ հանդիպումը 200-րդն է եղել Զիդանի գլխավորությամբ: Միասին նրանք 132 հաղթանակ են գրանցել, 42 անգամ ոչ-ոքի խաղացել ու 26 պարտություն կրել:

Իսպանիայի առաջնությունում մադրիդցիները 59 միավորով 2-րդ հորիզոնականում են ընթանում ու առաջատար «Բարսելոնային» զիջում են 2 միավոր:


Լուսանկարը` barcablaugranes.com