«Ես երբեք նրան չեմ պաշտպանում կյանքի դժվարություններից. երեխաները պետք է կյանքի փորձ ձեռք բերեն». Անահիտ Սիմոնյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ես երբեք նրան չեմ պաշտպանում կյանքի դժվարություններից. երեխաները պետք է կյանքի փորձ ձեռք բերեն». Անահիտ Սիմոնյան




Երգչուհի Անահիտ ՍԻմոնյանն ընտանեկան ջերմ լուսանկարի է հրապարակել, որի մեկնաբանություններում խոսել է որդու դաստիարակության մասին։

Instagram-ում տեղադրված կադրերում Անահիտը պատկերված է իր ու երգիչ Հայկոյի որդու՝ Արմանի հետ։


«Երբեմն մոռանում ենք, որ տունն ու ընտանիքն ամեն ինչից վեր է: Ընտանիքը միակ տեղն է, որտեղ մենք միշտ սեր եւ հարգանք ենք գտնում:

Որդիս իմ ուրախությունն է, նրա կողքին մնացած ամեն ինչ կորցնում է իր փայլը:

Մենք լավ ընկերներ ենք: Կարծում եմ ՝ ընկերությունը հաջողակ ընտանիք կազմելու ամենաամուր հիմքերից է: Հենց ընկերության զգացումն է, որ մեզ միասին է պահում, օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները:

Ես միշտ փորձում եմ ավելի շատ ժամանակ հատկացնել նրան, հետաքրքրացնել շրջակա միջավայրով, խոսել ամեն ինչի մասին, վերաբերել նրան որպես անհատի:

Ես երբեք նրան չեմ պաշտպանում կյանքի դժվարություններից: Երեխաները պետք է կյանքի փորձ ձեռք բերեն, որպեսզի հետագայում կարողանան հաջողության հասնել:


Կարեւորն այն է, որ մեր բոլոր գործողությունները պետք է հիմնված լինեն սիրո, համբերության, հարգանքի եւ փոխըմբռնման վրա»,- գրել է նա։