Քարդաշյանների ընտանիքը հրաժարվել է քարոզել Քեյթլին Ջեների օգտին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քարդաշյանների ընտանիքը հրաժարվել է քարոզել Քեյթլին Ջեների օգտին




Քարդաշյանների ընտանիքը չի աջակցի Քալիֆորնիայի նահանգապետի թեկնածու Քեյթլին Ջեների ընտրարշավին։ Այս մասին գրում է TMZ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Հաղորդագրության համաձայն՝ մերժման պատճառը քաղաքական հայացքների անհամապատասխանությունն է, ինչպես նաեւ Ջենների եւ Քրիս Քարդաշյանի ամուսնալուծությունը:

Նշվում է, որ Քիմ Քարդաշյանը լավ հարաբերությունների մեջ է Ջեների հետ, սակայն իրենց քաղաքական հայացքները նույնպես տարբերվում են։

Քեյթլին Ջեները նախկին մարզիկ Բրյուս Ջեներն է։ Մինչ տրանսգենդերային վերափոխումը նա Քիմ Քարդաշյանի մոր՝ Քրիս Ջեների ամուսինն էր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում ամենահայտնի տրանսգենդեր կանանցից մեկը՝ Քեյթլին Ջեները, կմասնակցի Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններին: Ջենները 71 տարեկան է։


Աղբյուրը՝ Gazeta.ru
Լուսանկարը՝ Getty composite