3-րդ բանակային կորպուսը իրակացնում է զորավարժություն, իսկ Լուսակերտի և այլ զորամասերում մարտական պատրաստության ստուգումներ են իրականացվում. Սամվել Ասատրյան․ «tert.am» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

3-րդ բանակային կորպուսը իրակացնում է զորավարժություն, իսկ Լուսակերտի և այլ զորամասերում մարտական պատրաստության ստուգումներ են իրականացվում. Սամվել Ասատրյան․ «tert.am»




3-րդ բանակային կորպուսը, համաձայն 2021 թվականի տարվա պլանի՝ իրականացնում է զորավարժություն: Այս մասին «tert.am»-ը տեղեկացավ ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանից:

«Լուսակերտի և այլ զորամասերում Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայությունը մարտական պատրաստության ստուգումներ է իրականացնում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել առ այն, որ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսում տագնապ է հայտարարվել, և որ Վանաձոր քաղաքի զորամասից «տագնապ» հրամանով դիրքեր են բարձրացնում:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում