ՀՀ պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացվել, մենք որևէ տեղից նահանջ չունենք․ Թագուհի Թովմասյանը՝ Վարդենիսի ուղղությամբ տարածվող լուրերի մասին․ «tert.am» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՀ պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացվել, մենք որևէ տեղից նահանջ չունենք․ Թագուհի Թովմասյանը՝ Վարդենիսի ուղղությամբ տարածվող լուրերի մասին․ «tert.am»




Ես քիչ առաջ խոսեցի բանակային կորպուսի հրամանատարի հետ, և նա ինձ հավաստիացրեց, որ Հայաստանի պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացվել, որևէ ագրեսիա չկա հակառակորդի դիրքերում այդ հատվածում։ Այս մասին «tert.am»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ադրբեջանական կողմը երեկվանից դիրքերն առաջ է բերել Վարդենիսում։
 
«Խնդիրն այն է, որ երբ նրանք նախկինում դիրքավորված են եղել՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ առատ ձյան պատճառով, չեն կարողացել դիրքավորվել այն դիրքերում, որտեղ նախատեսել էին և որտեղ GPS-ը ցույց է տալիս որպես ադրբեջանական սահման։ Այսինքն՝ նրանք ավելի հետ են եղել և հիմա, որ ձյունը հալվել է, իրենք ուղղակի առանց ագրեսիայի իրենց դիրքերում են դիրքավորվում»,– ասաց նա։

«Մենք որևէ տեղից նահանջ չունենք, մեր զորքերը ամուր կանգնած են իրենց տեղում և չեն էլ պատրաստվում նահանջել։ Ամենակարևորը, որ գեներալը հավաստիացրեց, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի եղել, չի կարող լինել և վերահսկում են իրավիճակը»,–ընդգծեց նա։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում