Ադրիանա Գալստյանը` «Միսս Տիեզերք»-ին մասնակցելու իր երազանքի ու հանրային կարծրատիպերը կոտրելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրիանա Գալստյանը` «Միսս Տիեզերք»-ին մասնակցելու իր երազանքի ու հանրային կարծրատիպերը կոտրելու մասին




Դերասանուհի, ֆոտոմոդել Ադրիանա Գալստյանը «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի այս տարվա ֆինալիստներից է: Նրա մասնակցությունը հաճելի անակնկալ էր իր հետեւորդների համար, իսկ իր համար` երազանքի իրականացում:

Ադրիանան մրցույթի մասին իմացել է «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի ինստագրամյան տեսաուղերձից: Իր երազանքների հետեւից մշտապես գնացող դերասանուհին մտածել է` «Միսս Տիեզերք»-ին մասնակցելու համար տրված այս հնարավորությունը չպետք է բաց թողնի:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ադրիանան պատմել է շատերի համար անսպասելի այս որոշման, նախկինում ունեցած մտավախությունների եւ ժամանակին իր իսկ գծած կարծրատիպերը կոտրելու մասին:

«Այստեղ ես եկել եմ իմ երազանքի հետեւից, իհարկե, մասնակցությունս ունի նաեւ այլ նպատակներ` ես միայն ինձ չեմ ներկայացնելու այդ մրցույթում, ես ներկայացնելու եմ հայի հավաքական կերպարը, ես ներկայացնելու եմ իմ երկիրը: Ե´վ մեծ պատասխանատվություն է, 
ե´ւ մեծ ուրախություն այն, որ քո խոսքը կարող է կշիռ ունենալ աշխարհի մակարդակով»:

Գեղեցկության մրցույթին մասնակցելը Ադրիանայի ամենավաղ երազանքներից էր, սակայն նախկինում համարձակություն չի ունեցել` կարծելով, թե հասակը չի համապատասխանում:



Հաղթելու դեպքում Ադրիանան հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնել «Միսս Տիեզերք» մրցույթում, որտեղ պետք է ունենա հստակ ասելիք.

Մրցույթից դերասանուհին ակնկալում է դրական էմոցիաներ ու լավ հուշեր: Ինչ վերաբերում է հաղթանակին` «Եթե ունես ցանկություն ու ձգտում, անհնարին ոչինչ չկա»,-ասում է նա:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում