ՀՀ ազգային հերոս` Վահագն Ասատրյան. Անկախության մեր հերոսները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՀ ազգային հերոս` Վահագն Ասատրյան. Անկախության մեր հերոսները



Մերօրյա ազգային հերոսի ռազմական ուղին։

ՀՀ ազգային հերոս `Վահագն Ֆելիքսի Ասատրյան Վահագն Ասատրյան  ծնվել է`1977թ -ի հունվարի 14-ին, անձնագրով 18-ին։

1994 թվականին ընդունվել է Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարան, որն ավարտել է 1997 թվականին՝ ստանալով ՀՀ ԶՈՒ լեյտենանտի զինվորական կոչում և հետախուզական դասակի հրամանատարի մասնագիտություն:

Ավարտել է 5 ռազմական բուհ։


Զինվորական ծառայությունը`

1997-2002թթ Եղել է՝ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և ՀՀ ՊՆ 24236,24923 զորամասերում,որպես գումարտակի վաշտի հրամանատար։

1999-2002թթ. ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասում, որպես գումարտակի վաշտի հրամանատար։

2002-2004թթ եղել է՝ՀՀ ԶՈՒ Հատուկ նշանակության զորքերի զորամասի օպերատիվ բաժնի պետ,շտաբի պետի տեղակալ։

2004-2006թթ ՌԴ ՊՆ համազորային ակադեմիայի ունկնդիր։

2006-2009թթ․ ՀՀ ՊՆ Մայրաքաղաքային գնդի գումարտակի հրամանատար։

2009-2012թթ․ ՀՀ ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալ,շտաբի պետ։

2012-2015թթ․ՀՀ ՊՆ Նոյեմբերյանի թիվ՝ զորամասի հրամանատար։

2015-2017թթ․ ՀՀ ՊՆ Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան զորամասի հրամանատար,Արմավիրի մարզի կայազորի պետ։

2017-2020թթ ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի հրամանատար։


Մասնակցել է 2020թ-ի Արցախյան պատերազմին որպես Հատուկ նշանակության զորքերի հրամանատար, պարգևատրվել է հետմահու ՀՀ ազգային հերոսի բարձրագույն կոչմանը։