Աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համար




Խոյ

Ապրումներից ձեզ ապահովագրելու ու սեփական տարածությունը պաշտպանելու պահանջը կարող է ծայրահեղ դրսևորումներ ստանալ: Ցանկությունը կա թաքնվելու սեփական նեղ աշխարհում ու որ ոչ ոք չխանգարի ձեր անդորրը: Միաժամանակ դուք կարող եք պաշտպանել նաև այնպիսի արժեքներ, որոնք ձերը կհամարեք: Կարելի է տրվել լիակատար հանգստին, ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին ու մերձավորներին:

Ցուլ

Դուք զգուշությամբ եք վերաբերում նոր ծանոթություններին, դժվարությամբ եք մարդկանց ներս թողնում ձեր տարածք: Բոլորն էլ ցանկանում են պաշտպանել այն, ինչ իրենց է պատկանում: Լավ կլինի տրվեք ընտանեկան հոգսերին ու հարազատների կողքին լինեք: Փորձեք լրացուցիչ կերպով չդրամատիկացնել իրադարձությունները, բայց մի կորցրեք կենսառիթմը փոփոխելու հնարավորությունը:

Երկվորյակներ

Դրամը աննկատ է անհետանում: Որքան շատ եք դուք անհանգստանում ու խորհում ձեր խնդիրների շուրջ, այդքան շատ լարվածությունը թոթափելու կարիք ունեք: Բարդ օր է, որպեսզի հայտնաբերեք փոխադարձ հասկացվածություն այնտեղ, որտեղ կենտրոնացած են ձեր հատուկ հետաքրքրությունները: Հանդիպումները ու քննարկումները բարեհաջող են միայն այն մարդկանց հետ, ովքեր ձեզ կես խոսքից են հասկանում ու որոնց հետ ընդհանուր նպատակ ունեք:

Խեցգետին

Խեցգետինները սուր ինտուիցիա ունեն, ինչը թույլ է տալիս կանխորոշել մի շարք իրողություններ: Լավ հնարավորություն կա պարզաբանելու այլոց շարժառիթները: Վթարային ժամանակահատված է, երբ էներգիան կենտրոնանում է մեկ կետում, բայց մնում է անվերահսկելի ու ծախսվում աննպատակահարմար կերպով: Հնարավոր են հաղորդակցության հետ կապված բարդություններ, հակասական հայտարարություններ, պայմանավորվածությունների լուծարում:

Առյուծ

Այն, ինչի մասին այժմ մտածում եք ու ինչ ձեզ իսկապես հետաքրքրում է, կարող է կյանքի կոչվել: Բացառված չէ, որ ստանաք այն, ինչ ուզում եք' առանց ձեզ համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելու: Ձեզ հուզում են ուժգին ապրումները, որոնք կարող են ձեզ օգնել կամ խանգարել: Շատ են պլանները, չիրականացված ցանլությունները, հավակնությունները, բայց որոշ փոփոխությունների առումով պիտի ընդունեք, որ ուշացել եք:

Կույս

Կոլեկտիվում կամ սոցիալական խմբի շրջանակներում կենտրոնացած են հետաքրքրություններ, որոնք ազդում են ձեր գործունեության վրա: Ուշադրություն դարձրեք հին պլաններին, գաղափարներին, բացթողումներին: Դրականորեն գնահատեք շրջապատի մարդկանց գործողությունները ու աջակցություն կստանաք սեփական պլանների կյանքի կոչման առումով: Դուք շատ գործեր ունեք անելու, ըստ որում' առանց լարվելու ու հոգնելու: Մտածեք հանգստի ու զվարճանքի մասին, մի հասցրեք օրգանիզմը գերհոգնածության:


Կշեռք

Աշխատեք հանգիստ ռիթմով: Այժմ դասավորվում են երկարատև հարաբերությունների նախադրյալները: Նյութական գործոնը կգերակշռի շատ ոլորտներում: Դուք կարող եք նոր գործեր սկսել հին ու վստահելի գործընկերների հետ: Օրը պահանջում է գերուշադրություն ու զգոնություն, եթե դուք գտնվում եք անսովոր իրավիճակում կամ էլ հանգամանքները դասավորվում են կրիտիկական սցենարով:

Կարիճ

Դուք գտնվում եք ուշադրության կենտրոնում: Հետևեք, որպեսզի ձեր հաջողությունները կամ նվաճումները նախանձ չառաջացնեն, մի մրցեք, մի ցուցադրեք ձեր առավելությունները, եթե էներգիան անհրաժեշտ է բոլորովին այլ նպատակների համար: Այժմ դուք հաջողակ եք, ձեր բախտը բերում է ինչպես երբևէ, իսկ նախկին հաջողություններից մեկը օգնում է ձեզ լուծել ներկայիս ակտուալ հարցերից մեկը:

Աղեղնավոր

Ինչ-որ բան կտրուկ փոխվում է: Շատ մի բացահայտեք ձեր զգացմունքները, մի շտապեք բոլորի հետ կիսվել ձեր պլաններով, եթե հստակ չգիտեք, թե մարդիկ ինչ վերաբերմունք կցուցաբերեն ձեր նվաճումների նկատմամբ: Ինտենսիվ կրքեր կարող են թեժանալ հատկապես գործընկերային հարաբերությունների ոլորտում: Հնարավոր է' ժամանակն է անցում կատարել լրիվ ուրիշ մակարդակի գործերի:

Այծեղջյուր

Դուք պետք է ուշադիր լինեք այլոց զգացմունքների նկատմամբ: Ոչ ոքի աշխատեք չվնասել, չնեղացնել, քննարկումներից բացառեք քննադատությունը: Տվեք շատ հարցեր, հասեք ճշմարտության ակունքներին, բայց այնպես, որ զրուցակիցը զգա միայն ձեր բարյացակամությունը ու հետաքրքրվածությունը: Եթե շատ եք հոգնել, որոշակի ժամանակ հատկացրեք հանգստացնող միջոցառումների համար:

Ջրհոս

Շատ բաներ հակված եք ընկալել բացառապես զգայական մակարդակում: Հետաքրքրությունները երբեմն ուժգին են, քան վախերը: Հեշտությամբ եք ընկնում գաղափարի ազդեցության ներքո: Բարձր զգայունակությունը կարող է օրգանիզմի հոգնության կամ նյարդային համակարգի գրգռվածության պատճառ դառնալ: Լավ կլինի որոշ ժամանակ մենակ մնաք, զբաղվեք միապաղաղ հանգիստ աշխատանքով, միգուցե համակարգեք արդեն իսկ կուտակած տեղեկությունները:

Ձկներ

Հնարավոր է' գտնվեն մարդիկ, որոնք ձեզ համար բացահայտվեն լրիվ ուրիշ լույսի ներքո: Ձեր ինտուիցիան օգնում է բացահայտել թաքուն մտադրություններ, կանխորոշել հանգամանքներ, որոնց շրջանակներում պիտի զարգանան իրադարձությունները: Օգտագործեք ժամանակը հարաբերություններում որոշակիություն մտցնելու համար: Լավ կլինի գործ ունենաք վստահելի մարդկանց հետ, երբ առկա կլինի փոխադարձելիության բարձր աստիճան: