Անահիտ Սիմոնյանը տեսանյութով ցուցադրել է, թե ինչպես է որդին ռեփ կարդում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անահիտ Սիմոնյանը տեսանյութով ցուցադրել է, թե ինչպես է որդին ռեփ կարդում




Երգչուհի և դերասանուհի Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում տեղադրել է հոլովակ, որտեղ նրա և երգիչ Հայկո Հակոբյանի տղան՝ Արմանը ռեփ է կարդում և մակագրել. «Գեներ»:

Վերջին շրջանում Անահիտն իր լսարանի հետ ակտիվ կիսվում է որդու և իր համատեղ լուսանկարներով:

Որդուն միայնակ մեծացնելու մասին Անահիտ Սիմոնյանն իր էջում հրապարակում էր արել, որտեղ գրված էր․ «Ես չեմ կարող մեր երեխային տալ այն էմոցիաները, որ դու էիր պարգևում, որովհետև ձեր կապն ուրիշ էր։ Դուք մեկ ամբողջության պես սիրում էիք իրար ու կատակում, որ ես նորից կխանդեմ։ Երանի ես ամբողջ կյանքում ապրեի ձեր սիրո հանդեպ խանդով, բայց քո ներկայությամբ։ Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ, բայց չկարողացա։ Ներիր ինձ, որ չկարողացա ոչնչով օգնել քեզ»։


Նշենք, որ 2020 թվականին հայտնի դարձավ Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի ամուսնալուծության մասին։ Երգչուհին նշել էր, որ նրանց մնացել էին լավ ընկերներ։