Հիսու'ս, փրկի'ր մեր հայրենիքը չարիքից. Անդրեն տեսանյութ է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հիսու'ս, փրկի'ր մեր հայրենիքը չարիքից. Անդրեն տեսանյութ է հրապարակել




Տևական ժամանակ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երգում է շարական և մակագրել. «Քրիստոս հարյավ ի մեռելոց.

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է: Զատիկ նշանակում է` զատում, բաժանում, մեղքերից ազատում, վերադարձ առ Աստված»: Նաև ավելացրել հեշթեգ՝ #ՀիսուսՓրկիրՄերՀայրենիքըչարից:



Հիշեցնենք, որ օրեր առաջ երգիչ Անդրեն տեղափոխվել էր հիվանդանոց, և տեսանյութ էր հրապարակել Գլենդեյլի հիվանդանոցից՝ խնդրելով, որ մարդիկ աղոթեն իր ապաքինման համար։ Երգիչը նշել էր, որ կյանքի և մահվան կռիվ է տվել։

Հետագայում երգիչը տեղեկացրել էր, որ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ նա հայտնել էր ողնաշարի խնդիր մասին։