Տիգրանակերտցի հայ երգչուհին և նրա ամուսինը ևս փլատակների տակ են մնացել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տիգրանակերտցի հայ երգչուհին և նրա ամուսինը ևս փլատակների տակ են մնացել




Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով փլատակների տակ են մնացել նաև Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը, գրում է Akunq.net-ը տիգրանակերտցի հայ արվեստի գործիչներից Ուդի Երվանդի ֆեյսբուքյան գրառումից։

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը հույս է հայտնում, որ նրանց ողջ և առողջ կգտնեն և դուրս կբերեն այնտեղից։

Հայտնել էինք, որ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Մալաթիա քաղաքում 3 հայ է զոհվել` ամուսիններն ու նրանց մանկահասակ երեխան։