Ով է Արամ Ասատրյանի թոռան` Արամի նշանածը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ով է Արամ Ասատրյանի թոռան` Արամի նշանածը



Starnews.am-ը գրում է.

Oրերս ԱՄՆ-ում բնակություն հաստատած սիրված երգիչների`Ասատրյանների ընտանիքում կրկին տոն էր: Սեդրակ Ասատրյանի որդին`Արամ Ասատրյանը ամուսնության գերշքեղ առաջարկություն էր արել իր սիրելիին՝ Աննային:


Տիգրան և Արտաշ Ասատրյանները իրենց սոցիալական էջերում հրապարակել են անակնկալ առաջարկության հուզիչ ու գեղեցիկ կադրերը:

StarNews-ը ներկայացրել էր շքեղ օրվանից բացառիկ կադրեր, իսկ այսօր որոշել է մանրամասներ պատմել Արամի սիրելիի` Աննայի մասին։

Աննա Նիկողոսյանն Էջծիածնից է, այո, Արամն ու Աննան երկուսն էլ Էջմիածնից են:

Աննան ԱՄՆ-ում զբաղվում է թարթիչների լիցք անելով և գեղեցկացնելով շատ կանանց: Ինչպես նշում են`աղջկա մոտ բավական լավ է ստացվում:

Աննան ԱՄՆ-ում է իր ընտանիքի հետ: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` զույգը բավական մտերիմ է Տիգրան Ասատրյանի որդու`մյուս Արամի և նրա կնոջ` Լիլիթի հետ:

Աղբյուրի փոխանցմամբ`Աննայի համար այլ աշխարհ է իր մայրը, ում նա առանձնացնում է բոլորից:

Նշենք, որ այս պահին զույգը գտնվում է Լաս Վեգասում, ինչպես ասում են`հետնշանադրական վայելք են անում և շքեղ օրեր ապրում:

StarNews-ը բացառիկ լուսանկարներ է ներկայացնում Ասատրյանների նոր հարսից:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։