Սեքսի Եվրոպայի առաջնությունը չեղարկել են. իսկական քաոս էր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սեքսի Եվրոպայի առաջնությունը չեղարկել են. իսկական քաոս էր




Մենք բոլորս ցնցվեցինք, երբ լուրեր տարածվեցին, որ լինելու է սեքսի Եվրոպայի առաջնություն այն բանից հետո, երբ Շվեդիան սեքսը դարձրեց պաշտոնական սպորտ եւ ստեղծվեց Սեքսի Շվեդիայի ֆեդերացիան: Արդեն ամեն ինչ ուրվագծված էր մասնակից երկրների, նրանց թեկնածուների, թեստերի եւ նույնիսկ ժյուրիի հետ։ Այսպես կոչված առաջնությունը պետք է կայանար նախորդ շաբաթ, սակայն ի վերջո այն չեղարկվեց։

Միջոցառումը պետք է տեղի ունենար Գյոթեբորգում, որտեղ արդեն հավաքվել էին բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Իսպանիայի ներկայացուցիչ, դերասանուհի եւ OnlyFans-ի մոդել Սելվա Լապիեդրան։

Նա խոսել է սեքսի Եվրոպայի առաջնությունը չեղարկելու պատճառների մասին. «Դա ակնհայտ դարձավ արդեն հինգշաբթի օրը, երբ ուղիղ հեռարձակումը հետաձգվեց, ուստի ամեն ինչ տեղափոխվեց հաջորդ օր։ Բայց ուրբաթ օրը նույնպես առաջխաղացում չեղավ, ու ամեն ինչ արդարացվեց տեխնիկական խնդիրներով։ «Կայքն ամեն օր ենթարկվում էր ուժեղ հարձակման, կայքը չէր աշխատում, միջոցառումները չէին կազմակերպվում, դատավորները, ովքեր պետք է լինեին այնտեղ, չկային... Մի խոսքով, անկազմակերպ իրավիճակ», - ElPlural-ի հետ հարցազրույցի ժամանակ դժգոհել է նա։ «Իրավիճակն անվերահսկելի էր՝ իսկական քաոս էր։ Ավելին՝ այն վերածվել է սարսափ ֆիլմի»,- ասել է Սելվա Լապիեդրան։ Մասնակիցներն արդեն հեռացել են քաղաքից, իսկ սեքսի առաջնությունը կասեցված է։