«Սերգեյին առանց պատշաճ քննության ձերբակալելն ուղղակիորեն անարդար է»․Ալեքսանդր Եսայան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սերգեյին առանց պատշաճ քննության ձերբակալելն ուղղակիորեն անարդար է»․Ալեքսանդր Եսայան




Պետական սիմֆոնիկ նվագախմբի պատվավոր նախագահ Ալեքսանդր Եսայանը «Linkedin»-ի իր էջում գրել է.

«Մեր մաեստրո Սերգեյ Սմբատյանը, մի մարդ, ով ամբողջ կյանքում պատվով և մեծ պատասխանատվությամբ ներկայացրել է Հայաստանն ու նրա մշակութային ժառանգությունը ողջ աշխարհին, երեկ ձերբակալվել է՝ առանց պատշաճ դատական քննության։ Այն մարդիկ, ում բախտ է վիճակվել ճանաչել Սերգեյին, կփաստեն, որ նրա նվիրումը սահմաններ չունի, նա ապրում և շնչում է մեկ նպատակով՝ բարձրացնել Հայաստանի դերն ու անունն ամբողջ աշխարհում: Նա կրթել ու դաստիարակել է հայ երիտասարդ տաղանդներին՝ ձգտելով ստեղծել մեր մշակութային ժառանգությունը հարստացնող և շարունակող սերունդ: Այո, բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ, բայց Սերգեյի նման մարդուն առանց պատշաճ հետաքննության հապճեպ ձերբակալելն ուղղակիորեն անարդար է։ Հայաստանի մշակութային դեսպանները, ինչպիսին Սերգեյ Սմբատյանն է, արժանի են մեր մեծագույն հարգանքին և պաշտպանությանը, քանի որ հենց նրանք են օր ու գիշեր աշխատում ի բարօրություն մեր երկրի և վառ պահում հայի անունը աշխարհում»: