8 ամենահաճախ տրվող հարց ու պատասխան սեքսոլոգին․ 18+ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

8 ամենահաճախ տրվող հարց ու պատասխան սեքսոլոգին․ 18+



BRAVO.am-ը գրում է․

Ի՞նչ կհարցնեիք Դուք, եթե հայտնվեիք սեքսոլոգի սենյակում։ Որքան էլ տարբեր ու անհատական լինի սեռական կյանքում ունեցած մեր փորձառությունը, շատերիս հուզում է հարցերի միեւնույն շրջանակը։ Հենց այդ ամենահաճախ տրվող հարցերի մասին էլ զրուցել ենք բժիշկ-սեքսոլոգ Վահե Ասրյանի հետ։

Ինչպե՞ս ավելի երկար պահպանել էրեկցիան եւ ի՞նչ անել էրեկցիայի խանգարումների դեպքում

Թերեւս սեռական կյանքում ոչինչ այնքան չի խոցում եւ միեւնույն ժամանակ հետաքրքրում տղամարդկանց, որքան էրեկցիայի հետ կապված խնդիրները։ Ընդ որում, ինչպես նշում է սեքսոլոգ Ասրյանը, տղամարդիկ ոչ միայն ցանկանում են իմանալ, թե ինչ անել էրեկցիայի խանգարումների պարագայում, այլ նաեւ թե ինչպես ավելի երկար պահպանել այն.«Հաճախ այս թեմայով հարցեր եմ ստանում նույնիսկ ուշ գիշերային ժամերին։ Հիմնականում հետաքրքրվում են՝ արդյոք իրավիճակը կարելի է կարգավորել, թե դա վերջնական է, եթե հնարավո՞ր է, ապա ի՞նչ պետք է անել։ Իհարկե, մեծամասամբ կարիք է լինում այցելել բժշկին, անցնել զննումներ, սակայն որոշ դեպքերում մեկ նամակագրությամբ անձը ստանում է իրեն հուզող հարցի պատասխանը»։

Ի՞նչ անել, երբ սեռական ակտը կարճ է տեւում, եւ չես հասցնում բավարարվել այդ ընթացքում

Սեքսոլոգներին հաճախ հարցնում են նաեւ, թե ինչ անել սեռական հարաբերության ոչ բավարար տեւողության ժամանակ։ Շատ դեպքերում այս խնդիրը վաղաժամ սերմնաժայթքման հետեւանքն է, որը բազմաթիվ պատճառներ ունի՝ ոչ բավարար սեռական փորձառություն, հոգեծին գործոններ, բորբոքային պրոցեսներ, սեռական կյանքի երկարատեւ բացակայություն, հորմոնալ խանգարումներ եւ այլն։

Իհարկե, խնդրի լուծման տարբերակները ախտորոշումից հետո կարելի է քննարկել բժշկի հետ, սակայն Վահե Ասրյանը հիշեցնում է, որ հնարավոր են դեպքեր, երբ կա բոլոր չափանիշներին համապատասխան սեռական ակտ, սակայն դրա տեւողությունը, միեւնույն է, չի գոհացնում զույգին կամ նրանցից գոնե մեկին․ «Այստեղ կարիք կա հիշել այն մասին, որ խոսքը ոչ թե կոնկրետ որեւէ քանակի ներհրումների կամ կոնկրետ տեւողությամբ ներհրումների մասին է, այլ նրա, որ սերմնաժայթքման պրոցեսը կառավարելի լինի տղամարդու կողմից։ Այս ամենն, իհարկե, խելամտության սահմաններում պետք է լինի, օրինակ՝ չպետք է սպասել, որ սեռական ակտը կտեւի մի քանի ժամ»։

Ի՞նչ անել, եթե սեռական անդամի չափերը մեծացնող «դեղամիջոցների» օգտագործումից հետո ցանկալի արդյունք չի նկատվել

Բոլորս էլ գոնե մեկ անգամ վիրտուալ տիրույթում հանդիպել ենք սեռական հաճույքն ավելացնող կամ սեռական անդամը մեծացնող «դեղամիջոցի» գովազդի։ Բժիշկ Ասրյանը նշում է, որ իրեն հաճախ են դիմում այն ժամանակ, երբ արդեն օգտվել են վերոնշյալ միջոցներից կամ քսուքներից, սակայն խոստացված արդյունքը չի գրանցվել․«Միշտ խորհուրդ եմ տալիս նախքան որեւէ «դեղամիջոց» օգտագործելը խորհրդակցել բժշկի հետ։ Համացանցում շատ են տարբեր «դեղամիջոցների» գովազդները, սակայն պետք է հասկանալ, որ որեւէ միջոց չի կարող, օրինակ, պայմանական մեկ ամսում մարդու անդամը 6 սմ երկարացնել կամ մի քանի ժամ դարձնել սեռական ակտի տեւողությունը։ Կամ էլ եթե որեւէ «դեղամիջոցի» գովազդում խոստանում են տասնապատկել սեռական հաճույքը, հարց՝ ինչպե՞ս է դա չափվելու, իսկ որ ամենակարեւորն է՝ արդյոք մենք իսկապես ունենք դրա կարիքը»։

Նյութի աղբյուրը այստեղ։