Նոր լուսանկարներ ու տեսանյութեր Մարիա Չանդիրյանի հարսանիքից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նոր լուսանկարներ ու տեսանյութեր Մարիա Չանդիրյանի հարսանիքից




Պարուհի Մարիա Չանդիրյանն ինստագրամյան իր հետեւորդների հետ կիսվել է իր հարսանեկան օրվա մի քանի լուսանկարով ու տեսանյութով։ Մարիան ու ամուսինը՝ պրոֆեսիոնալ մարզիկ Գագիկ Գրիգորյանը, միմյանց տեր եւ հնազանդ լինելու խոստում են տվել հուլիսի 29-ին։ Զույգի պսակադրությունը տեղի էր ունեցել Սուրբ Աննա եկեղեցում։


Հարսնացուն կրել էր շքեղ սպիտակ զգեստ՝ լայն շրջազգեստով, ուսերն ընդգծող թեւքերով, իսկ պարանոցը շեշտել մարգարտյա հուլունքներով։ Մարիան նախընտրել էր կոկիկ հավաքված դասական սանրվածք եւ դիմագծերը շեշտող, բայց նուրբ դիմահարդարում։ Ինստագրամյան Story բաժնի հրապարակումներում երեւում էր, որ պարուհին ամուսնու համար կատարել է Սիրուշոյի «Ես ու դու» երգը։