Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր պլաստիկ վիրահատությա՞ն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր պլաստիկ վիրահատությա՞ն



Կարծես Քիմ Քարդաշյանը պլանավորում է կրկին պլաստիկ վիրահատության դիմել։ Պապարացիները աստղին լուսանկարել են կլինիկայից դուրս գալու պահին։ 

Այս մասին գրում է DailyMail-ը։



Դատելով նկարից՝ մոդելը փորձել է թաքնվել լուսանկարիչներից, սակայն դա նրան վատ է հաջողվել։ Քիմը հագել էր սեւ շապիկ, իսկ դեմքը ծածկել էր գլխարկով։ 

Լուսանկարում հաջողվել է առանձնացնել մոդելի պայուսակը. այս անգամ նա ընտրել է արծաթագույն Louis Vuitton Miroir Speedy 35:



Քիմ Քարդաշյանի անձնական կյանքին ամբողջ աշխարհում հետեւում են միլիոնավոր մարդիկ։

 Ամեն անգամ, երբ աստղը հանրությանն է ներկայանում տղամարդու ընկերակցությամբ, նրան վերագրվում է սիրավեպ: Վերջերս ինսայդերները հայտնել էին, որ բազմազավակ մայրիկը սիրահարված է մեկ տղայի, ում ինքնությունը չի հաղորդվում։ 

Կրակի վրա յուղ լցրեց The Kardashians-ի թողարկումը, որտեղ Քիմն ակնարկում է, որ իր սիրտն իսկապես զբաղված է։