Դալիթան՝ հիվանդանոցում հայտնվելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դալիթան՝ հիվանդանոցում հայտնվելու մասին




Երգչուհի, դերասանուհի Դալիթան օրերս ինստագրամյան «Սթորի» բաժնում հրապարակում էր արել՝ տեղադրելով հիվանդանոցից լուսանկար: Դալիթան կից ոչինչ չէր նշել, ինչն անհանգստացրել էր նրա հետեւորդներին: Այսօր երգչուհին հայտնել է, որ իրեն լավ է զգում: Նա, սակայն, չի բացահայտել հիվանդանոցում հայտնվելու պատճառը.



«Սիրելի մարդիկ, արդեն ինձ ավելի լավ եմ զգում: Շնորհակալ եմ բոլորիդ՝ ուշադրության ու հոգատարության համար»,-գրել է նա:

Հավելենք, որ այս շրջանում Դալիթան նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Իրար դեմ» սերիալում: