Ծնվել է Քորթնի Քարդաշյանի 4-րդ երեխան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ծնվել է Քորթնի Քարդաշյանի 4-րդ երեխան




Լույս աշխարհ է եկել Քորթնի Քարդաշյանի 4-րդ երեխան։ Աղբյուրները People-ի հետ բացառիկ զրույցում հաստատել են, որ 44-ամյա աշխարհահռչակ հայուհին եւ Blink-182-ի 47-ամյա թմբկահար Թրեւիս Բարքերը ողջունել են իրենց առաջին համատեղ երեխային:

Քարդաշյանն ու Բարքերը դեռեւս հունիսին էին հայտնել, որ որդի են ունենալու, իսկ օրեր առաջ երաժիշտը Թոբի Մորզի հետ հարցազրույցում ասել էր, որ երեխային Ռոքի են անվանելու։

Ավելի վաղ Daily Mail-ը հայտնել էր, որ Թրեւիս Բարքերին լուսանկարել են Լոս Անջելեսի հիվանդանոցի տարածքում։ Թմբկահարին տեսել էին մեքենայում․ նա ուրբաթ օրը ժամանել էր Cedars-Sinai բժշկական կենտրոն: Այդ ժամանակվանից արդեն կասկածներ կային, որ Քորթնին ծննդաբերել էր։

Հավելենք, որ «Քարդաշյանների» աստղը եւս երեք երեխա ունի իր նախկին ամուսնու՝ Սքոթ Դիսիկի հետ։

Լուսանկարը՝ Frazer Harrison/Getty Images