Մալենան՝ սքեյթբորդի վրա. «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողի նոր ֆոտոշարքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մալենան՝ սքեյթբորդի վրա. «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողի նոր ֆոտոշարքը



«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան իր ինստագրամյան հետեւորդներին ուրախացրել է նոր ֆոտոշարքով։ Կադրերում երգչուհին սպորտային լուքով է՝ սքեյթբորդի վրա։ Նա նախընտրել է թրենդային հյուսքերը, սպիտակ տոպի, լայն ջինսե տաբատի ու սպորտային կոշիկների համադրությունը։ Որպես աքսեսուար՝ 16-ամյա կատարողը պարանոցին կրել է հաստ շղթա։


Մեկ այլ լուսանկարում Մալենան բայքերական ոճում է՝ կաշվե սեւ բաճկոնի ու սեւ տաբատի համադրությամբ։ Երգչուհին նշել է, որ ֆոտոշարքի շուրջ համագործակցել է լուսանկարիչ Ալեքսանդրա Մանուկյանի հետ։

Օրեր առաջ «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի հաղթողը մեկ այլ ֆոտոշարք էր ներկայացրել, որը ի տարբերություն վերջինի՝ երգչուհուն ներկայացնում է նուրբ եւ «աղջկական» տեսքով։ Լուսանկարներում Մալենան նրբագեղ բլուզով է, արձակված գանգուրներով։ Այդ ոճում նրան մայրկին՝ դերասանուհի Աննա Մանուչարյանին էին նմանեցրել։