Կյանքից հեռացել է «Алиса» խմբի հիմնադիրներից Անդրեյ Շատալինը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կյանքից հեռացել է «Алиса» խմբի հիմնադիրներից Անդրեյ Շատալինը




Մահացել է նախկին կիթառահար եւ ռուսական «Алиса» ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ Անդրեյ Շատալինը, ասվում է VKontakte սոցիալական ցանցում երաժշտական ​​խմբի էջում։ Շատալինը 63 տարեկան էր։

«Անդրեյ Գերմանովիչ Շատալին. 04․06․1960-11․13․2023։ Հանգչիր խաղաղությամբ։ Ցավակցում ենք ընտանիքին եւ ընկերներին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Lenta.ru-ն գրում է, որ օգոստոսին կիթառահարն անհետացել էր, նրան փնտրում էին կամավորներն ու ոստիկանությունը, սակայն հարազատները չէին խոսում տեղի ունեցածի պատճառների մասին։ Որոշ լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ արտիստը ֆինանսական խնդիրներ ու դեպրեսիա է ունեցել։

Շատալինը «Алиса»-ի առաջին կիթառահարն էր, ով խմբին միացել էր 1983 թվականին։ Նա խումբը լքել էր 2003 թվականին։


Լուսանկարը՝ Александр Паршев/ВКонтакте