Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի ընտանեկան հանգիստը՝ Շրի Լանկայում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի ընտանեկան հանգիստը՝ Շրի Լանկայում



Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանն իրենց դստեր՝ Կարինայի հետ հանգիստն են վայելում Շրի Լանկայում։ Երգչուհին ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ու նշել, որ այդ վայրն իրենց համար արդեն հարազատ է դարձել։

 


«Առաջին անգամ մենք այստեղ էինք մեր մեղրամսին, երկրորդ անգամ՝ ես հղի էի Կարինայով, իսկ այս անգամ արդեն եկել ենք Կարինայի հետ միասին։ Ասեմ, որ 3 անգամն էլ հանգստանում ենք նույն հյուրանոցում, քանի որ էներգիան այստեղ ֆանտաստիկ է, եւ ամբողջ օրը լսվում է օվկիանոսի հզոր ձայնը»,-պատմել է Աննան։

Ամուսնինները դստեր հետ լուսանկարված են օվկիանոսի ափին, որտեղ վայելում են արեւի ջերմությունն ու գեղեցիկ եղանակը։