Sputnik-Արմենիա կայքը փոխել է դոմենը, քանի որ նախկինն անհասանելի է դարձել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Sputnik-Արմենիա կայքը փոխել է դոմենը, քանի որ նախկինն անհասանելի է դարձել




Sputnik-Արմենիա կայքը փոխել է դոմենը, քանի որ նախկինն անհասանելի է դարձել: 

«Ուրբաթ երեկոյան՝ մարտի 22-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 21-ին դոմենի պատասխանատու գրանցող Nic.ru-ն փոխել է ns-սերվերները, ինչի արդյունքում այդ տիրույթներով կայքերը դարձել են անհասանելի։ Պատճառը չի հաղորդվել: 

Կայքը դուրս է եկել կառավարումից: Մասնագետները հայտ են ներկայացրել ռուսական ռեգիստրատորին», - ասել են տեխնիկական ծառայությունից։ 

Sputnik-Արմենիա կայքը տեղափոխվել է ru դոմենային գոտու նոր հասցեով և հասանելի է am.sputniknews.ru ռուսերեն և arm.sputniknews.ru հայերեն լեզուներով: