Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները




Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:23-րդ «Արտավազդ»-ը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:

Հակոբ Ղազանչյանը «Հայ թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» «Արտավազդ» մրցանակ հանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանին:



«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը տրվեց Տիգրան Գաբոյանին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին» (Քեսունի Վասիլ Իշխան):



«Լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակի արժանացավ Արաքսյա Մելիքյանը, Հայաստանի երգի պետական թատրոն, «Շղթա» (Աննա Մարկոսյան):



«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» ճանաչվեց Նառա Սանթոյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին» (Սաբեթ):

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեց Կարեն Գրիգորյանը, Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն, «Փոքրիկ ողբերգություններ»:

«Լավագույն զգեստների նկարիչ» անվանակարգում մրցանակի արժանացավ Մերի Սարգսյանը, Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն, «Փոքրիկ ողբերգություններ»:

«Լավագույն լուսային նկարիչ» անվանակարգում մրցանակը տրվեց Հակոբ Պողոսյանին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին»:

«Լավագույն երաժշտության հեղինակ» ճանաչվեց Վաչե Շարաֆյանը, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, «Կոլոմբինա»:

«Լավագույն պիես» համարվեց «Պատերազմի ցեցը»՝ Արմինե Բոյաջյան, Նարեկ Մանուչարյան:

«Լավագույն թատերախոսական» անվանակարգում մրցանակի արժանացավ Սուսաննա Բրիկյանը, «Գերագույն» երկրպագուն»:

«Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեց Անդրանիկ Միքայելյանը, Բաբելոն թատրոն, Բաբելոն շոու (Ժամանում) մաս 1 (Մոցարտ):



«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում «Արտավազդ»-ը տրվեց Անուշ Զանգիզորյանին, Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, «Ֆարենհայթ451» (Քլարիս Մաքլելն):

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթեց Ժորա Մարտիրոսյանը, Երևանի Կամերային թատրոն, «B 1427»:



«Լավագույն մանկական ներկայացում» համարվեց «Փայլոու»-ն, «Ֆակտորի փրոդաքշն» ազատ թատերախումբ, գլխավոր պրոդյուսեր՝ Ռուդիկ Տեր-Գալստյան, Երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կոկչյան, բեմադրող խորեոգրաֆ՝ Հովհաննես Սարգսյան:



«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակը տրվեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին՝ «Տունը սահմանին» ներկայացման համար, բեմադրությունը՝ Արտուշ Միքայելյանի:

«Լավագույն պլաստիկական ներկայացում» համարվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Սիրո պատմություն Նյու-Յորքում» բեմադրությունը, ռեժիսոր Սամսոն Մովսեսյան, բալետմայստեր՝ Արտյոմ Գևորգյան:

«Լավագույն կամերային ներկայացում» ճանաչվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Գիշատիչների խնջույքը», բեմադրությունը՝ Աշոտ Հակոբյանի:



«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթեց Լյուդվիգ Հարությունյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին»:



«Լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Ինկած բերդի իշխանուհին», բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի:

23-րդ մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, ԵԹԿՊԻ-ի պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, Երևանի Սոս Սարգսյանի անվ. Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը, թատերագետ, ԵԹԿՊԻ-ի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան, արվեստագիտության թեկնածու Անի Հարությունյանը, բեմադրիչ, Աշտարակի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գոռ Մարգարյան, պարուսույց, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դոցենտ Գագիկ Կարապետյանը, թատերագետ, «Թատերակետեր» կայքի խմբագիր Տիգրան Մարտիրոսյանը:

Լուսանկարները՝ «Արմենպրես»