Դերասան Լևս Դավթյանը ամուսնացել է

Դերասան Լեւս Դավթյանն այսօր ամուսնանում է: Նրա ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում արդեն հայտնվել են ընկերներից ու մտերիմներից մի քանիսի շնորհավորանքները, որոնք ցուցադրել են պսակադրությունից մի քանի դրվագ:

Դերասանի քավորը Մոսո կարապետյանն է:

Կադրերում երեւում է, որ հարսնացուն ընտրել է լայն փեշով, թափանցիկ թեւքերով զգեստ, որը ուսերի հատվածում նուրբ զարդանաշխեր ունի: Լեւսը դասական սեւ կոստյումով է, որը, ինչպես «Սթորի» բաժնում ցուցադրել է դերասանուհի Անաիս Սարդարյանը, արժե 395 հազար դրամ:

Հավելենք, որ Լեւս Դավթյանի կինը լուսանկարչուհի, միջոցառումների կազմակերպիչ Սոնա Հակոբյանն է:

