«Մենք պատրաստել ենք դինամիկ և էմոցիոնալ հաղորդում». Աշոտ Կարապետյանը բացահայտում է գաղտնիքներ «Կարապետյան եղբայրները»՝ ռեալիթի շոուից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մենք պատրաստել ենք դինամիկ և էմոցիոնալ հաղորդում». Աշոտ Կարապետյանը բացահայտում է գաղտնիքներ «Կարապետյան եղբայրները»՝ ռեալիթի շոուից



Կարապետյան եղբայրները ներկայացնում են նոր ժամանցային հաղորդաշար: Շոումեններ դերասան, հաղորդավար Աշոտ Կարապետյանը և Արթուր Կարապետյանը իրենց զուգընկերների հետ ներկայացնում են հեռուստատեսային շոու, որտեղ կբացահայտեն ժամանցային հետաքրքիր վայրերը, իհարկե համեմված անսպառ հումորով:

EXCLUSIVElife.am-ը զրուցել է Աշոտ Կարապետյանի հետ, ով մանրամասներ է ներկայացրել հեռուսատատեսային այս նախագծից և բացահայտել գաղտնիքներ իրենց ժամանցային ռեալիթի-շոուից:


- Խոսենք շոուի մասին, արդյոք դա իրական շոու է և աղջիկները իսկապես Ձեր զուգընկերներ են:
- Այո, շոուն ամբողջովին իրական է։ Այն ինչ կտեսնեք հեռուստաէկրաններից այն կողմ, իրական է, քանի որ հենց ինքը հաղորդումը ռեալիթի է և, մենք ցույց ենք տալիս, թե ինչպես է անցնում մեր հանգիստը սահմանափակ և անսահամանափակ ռեսուրսներով։
Իսկ աղջիկների հետ կապված կարող եմ ասել, որ Լիլիթը իմ կյանքի կողակիցն է, իսկ Արթուրը և Աննան լավ ընկերներ և գործընկերներ են։

- Կխնդրեմ ներկայացնեք նախագիծը:
- Հաղորդման շրջանակներում Կարապետյան եղբայրները իրենց զուգընկերուհիների հետ կներկայացնեն և կբացահայտեն Հայաստանի ակտիվ ժամանցի տեսակներն ու վայրերը։ Ըստ հաղորդման կանոնների՝ զույգերից մեկն ամբողջ մեկ օրը պետք է անցկացնի ժամանց՝ ընդամենը 40․000 դրամով, իսկ երկրորդ զույգը կարող է ծախսել անսահմանափակ միջոցներ, որոնք պահվում են ոսկե քարտի վրա։

Մենք պատրաստել ենք դինամիկ և էմոցիոնալ հաղորդում, չխնայելով ոչ մի ռեսուրս և ժամանակ, որ հաղորդումը լինի երաժշտական, գեղեցիկ, խիտ և հագեցած։ Նմանատիպ կոնտենտը հեռուստադիտողին ոչ միայն չի ձանձրացնի, այլև կպարգևի դրական էմոցիաներ։

- Ինչ սպասի հեռուստադիտողը այս նախագծից:
- Հաղորդումը թիրախային է ինչպես երիտասարդների, այնպես էլ հասուն տարիքի մարդկանց համար, որովհետև հանգստանալ և լավ ժամանց բոլորն են ցանկանում։ Հաղորդման շնորհիվ հեռուստադիտողը կծանոթանա հայաստանյան տարբեր հանգստավայրերի և տարաբնույթ ժամանցի վայրերի հետ։ Հաղորդման շնորհիվ հեռուստադիտողը կկարողանա կողմնորոշվել, թե ո՞ր հանգստավայրը և ժամանցի կենտրոնն է իրենց հարմար, ինչպե՞ս և որտե՞ղ սահմանափակ բյուջեով հանգստանալ, կամ ի՞նչ հետաքրքիր արկածներ ունենալ, եթե գումարի խնդիր չկա։
Հաղորդման շրջանակում մենք փորձում ենք հեռուստադիտողին փոխանցել միայն դրական լիցքեր, և այն այնքան է լի արկածներով, որ դիտելուց ոչ ոք չի ձանձրանա։

- Կխնդրեմ ասեք՝ ինչ է նշանակում Ժամանց Հայաստանում:
- Ժամանց Հայաստանում ասելով՝ մենք նկատի ունենք այն, որ մեր հաղորդման շնորհիվ բոլորը ՝ թե մեծերը, թե երիտասարդները, նույնիսկ Հայաստան այցելած օտարերկրացիները կարող են ծանոթանալ հայաստանյան տարբեր հանգստավայրերի և տարաբնույթ ժամանցի վայրերի հետ։















Եզրափակելով զրույցը Աշոտը ասաց.

Նախագծի ֆորմատը այսքանով դեռ չի ավարտվելու, հետագայում սպասվում են նորանոր արկածներ և հետաքրքիր հաղորդումներ մեր հեռուստադիտողների համար։ 

Փետրվարի 22-ին, 20։45 ATV-ի եթերում կհեռարձակվի հաղորդման առաջին թողարկումը։ 


Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները՝ Lianka Yan Photo-ի