Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյանն ամուսնացել է

Victoria’s Secret աշխարհահռչակ բրենդի հայ մոդել Ռուբինա Խանզադյանն ամուսնացել է իր ընտրյալի՝ Գաբրիել Ռոսենի հետ։
Հայուհին հարսանիքի մասին հայտնել է ինստագրամյան իր էջում։ Մոդելի հրապարակած ֆոտոշարքում երեւում են նաեւ ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը եւ եղբայրը։
Ռուբինան իր հատուկ օրվա համար նախապատվությունը տվել է Carolina Herrera բրենդի՝ պարզ, բայց շքեղ զգեստին։ Նա կրում է առանց թեւքերի երկար սպիտակ ատլասե հանդերձանք, իսկ գլխին՝ ավանդական քող։ Ռուբինայի մազերը կիսահավքաված են, դիմահարդարման մեջ մոդելը եւս նախընտրել է պարզությունը։
Ռուբինան շնորհակալություն է հայտնել Carolina Herrera-ի ողջ թիմին՝ «իր երազանքների» հարսանեկան զգեստի համար, եւ բոլորին, ովքեր իր օրը «կախարդական են դարձրել»։
Հիշեցնենք, որ մոդելի Bride to Be երեկույթը կայացել էր հունիսին։
Ռուբինա Խանզադյանը ծնվել է Երեւանում, սակայն մանկության շրջանում տեղափոխվել է Իսպանիա, որտեղ ապրել է 13 տարի, մինչեւ որ ընտանիքով որոշել են մեկնել Միացյալ Նահանգներ:
Լուսանկարները՝ bravo.imaging